ՀՀ-ում առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել

2021-06-08 14:26 , Общество, 406

ՀՀ-ում առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել

ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գրանցումից ի վեր առաջին անգամ մահվան դեպք չի գրանցվել:

Այդ մասին տարածած տեղեկատվությամբ արձանագրում է առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ երեկ կատարվել է 3067 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք: Ունենք 105 առողջացած։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի մարտի 1-ից առ այսօր՝ հունիսի 8-ը, ժամը 11:00-ը, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223 285 դեպք, որոնցից 214 609-ը՝ առողջացած, 4463-ը` մահվան ելքով։ 1091 կորոնավարակակիր էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3122 պացիենտ։ Ընդհանուր առմամբ կատարվել է 1 108 066 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть