Վերին Շորժայում Ադրբեջանի զինծառայողները ծեծել են ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈւ 2 ծառայողի․ հարուցվել է քրգործ - RadioVan.fm

Онлайн

Վերին Շորժայում Ադրբեջանի զինծառայողները ծեծել են ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈւ 2 ծառայողի․ հարուցվել է քրգործ

2021-06-08 20:48 , Право, 819

Վերին Շորժայում Ադրբեջանի զինծառայողները ծեծել են ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈւ 2 ծառայողի․ հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով սոցիալական ցանցերում այսօր տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինվարոկանները ծեծի ենթարկում հայ զինծառայողի, հայտնում է, որ դեպքը նոր չէ, այն տեղի է ունեցել հունիսի 2-ին, Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում։

Նշենք՝ այսօր երեկոյան տեսանյութը տարածել էր տելեգրամյան ալիքներից մեկը՝տեղեկացնելով, թե «թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի»։

Կատարվածի առնչությամբ Գոռ Աբրահամյանն, ահա, պարզաբանում է․

«Հայ զինծառայողին ծեծի ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվող տեսանյութի առնչությամբ հարկ եմ համարում պարզաբանել, որ դեպքը այսօրվա չէ և նոր չէ, ինչպես նշված է սկզբնաղբյուր հանդիսացող թելեգրամյան ալիքի հրապարակման մեջ և ինչը տիրաժավորվում է առանձին լրատվամիջոցների կամ օգտատերերի կողմից:

Խոսքը վերաբերում է հունիսի 2-ին Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում կատարվածին։ Նշված տարածք ապօրինի ներթափանցածԱդրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների զինծառայողների և տեղում ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈւ զինծառայողների միջև տեղի է ուենցել վիճաբանություն: Դրա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ծեծի են ենթարկվել և մարմնական վնասվածքներ ստացել ՀՀ ԶՈւ երկու զինծառայողներ: Տեսանյութը վերաբերում է նրանցից մեկի հետ կատարվածին։

Նախապատրաստված նյութերի հիման վրա այդ դեպքի առթիվ այսօր ՀՀ զինվորական դատախազության Սևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.2-րդ հոդվածով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով»:

Лента

Рекомендуем посмотреть