«Խարդախություն է, մի տարածեք»․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է - RadioVan.fm

Онлайн

«Խարդախություն է, մի տարածեք»․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է

2021-06-09 15:48 , Право, 151

«Խարդախություն է, մի տարածեք»․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է

ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է համացանցում, մասնավորապես, Facebook-ումնամակների տեսքով տարածվող կեղծիքների մասին՝ զգուշացնելով դրա հետևանքով դրամական և ինֆորմացիոն կորուստների մասին։

«Հերթական կեղծիքն է տարածվում մեսենջերով։ Մի սեղմեք հղման վրա, մի տարածեք ընկերների շրջանում։

Նման կեղծ խաղարկությունների տվյալներ փոխանցելով՝ կկրեք դրամական (եթե փոխանցեք բանկային տվյալներ) ու ինֆորմացիոն կորուստներ (եթե փոխանցեք մուտքանուն ու գաղտնաբառեր)»,-ասված է գործակալության այսօր տարածած հայտարարությունում։

Հունիսի 7-ին էլ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացրել էր մեկ այլ խարդախության մասին։

«Հարգելի քաղաքացիներ, Ֆեյսբուքում նամակների տեսքով տարածվող հետևյալ հղումը մի տարածեք, մի սեղմեք, տվյալներ մի փոխանցեք։

Սա խարդախություն է։

Մի փոխանցեք բանկային տվյալներ, գաղտնաբառեր ու այլ տեղեկություններ ձեր մասին, այլապես կունենաք գումարային կորուստներ, էլ հասցեների ու դրանցում պահվող ինֆորմացիաների կորուստներ, սոցիալական ցանցերի էջերի ու դրանցում պահվող նամակների ու ինֆորմացիայի կորուստներ։

Հարգելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ համացանցում «հեշտ փող» (մրցանակ, հեռախոս) շահելու թակարդից։ Անմիջապես կասկածով մոտեցեք նման հաղորդագրություններին, փորձեք կապվել իրական ընկերության հետ և հավաստիանալ՝ արդյո՞ք նրանք նման խաղարկություն իրականացնում են»,-ասված էր գործակալության տարածած հայտարարությունում։

Կեղծիքներից խուսափելու, համացանցում անվտանգ լինելու համար գործակալությունն առաջարկում է ծանոթանալ Ֆիշինգային հարձակումներից պաշտպանվելու մասին ուղեցույցին։

Лента

Рекомендуем посмотреть