Онлайн

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչար-Փափազյան խաչմերուկում

2017-11-27 16:05 , Общество, 390

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչար-Փափազյան խաչմերուկում

2017 թվականի նոյեմբերի 26-ից Երևան քաղաքի Հր.Քոչար և Փափազյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանությունiից տեղեկացնում են, որ փոփոխության արդյունքում Հր.Քոչարի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Փափազյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Лента

Рекомендуем посмотреть