Հորադիզից հայտնաբերվել է 4 աճյուն․ որոնումները Ջրականում այսօր շարունակվում են - RadioVan.fm

Онлайн

Հորադիզից հայտնաբերվել է 4 աճյուն․ որոնումները Ջրականում այսօր շարունակվում են

2021-06-11 12:59 , Общество, 156

Հորադիզից հայտնաբերվել է 4 աճյուն․ որոնումները Ջրականում այսօր շարունակվում են

Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։

Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)՝ նշելով, որ արդյունքների մասին կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Նշենք՝ զինադադարից հետո մինչ օրսԱդրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1567 աճյուն, որից 4-ը՝ երեկ՝ Ջրականի (Ջաբրայիլ) Հորադիզ ուղղությունից։

Лента

Рекомендуем посмотреть