Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ - RadioVan.fm

Онлайн

Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

2021-06-10 17:44 , Общество, 693

Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Այսօր՝ հունիսի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերը (ԶՈւ) ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։

Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ հայկական ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։

Лента

Рекомендуем посмотреть