«Մեր հաղթանակի վերահաստատումից հետո այդ գործընթացն ավելի կարագանա». Փաշինյանը հայտնել է 15 գերիների վերադարձի մասին - RadioVan.fm

Онлайн

«Մեր հաղթանակի վերահաստատումից հետո այդ գործընթացն ավելի կարագանա». Փաշինյանը հայտնել է 15 գերիների վերադարձի մասին

2021-06-12 21:59 , Политика, 1382

«Մեր հաղթանակի վերահաստատումից հետո այդ գործընթացն ավելի կարագանա». Փաշինյանը հայտնել է 15 գերիների վերադարձի մասին

«Մեր 15 եղբայրները վերադառնում են»,-ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով լուսանկար:

Ավելի ուշ մեկ այլ գրառմամբ նա հրապարակել է գերությունից վերադարձած տղաների անունները:

Նրանք են՝

Ստեփանյան Արթուր Լեւոնի, Արմավիր

Էլիբեկյան Գեղամ Արշակի, Արտաշատ

Սեդրակյան Ալեքսան Արմենի, Արմավիր

Գասպարյան Էրիկ Արշակի, Երեւան

Բաբայան Սաշա Մարտինի, Մասիս

Անդրեասյան Արտակ Գառնիկի, Էջմիածին

Խաչատրյան Էրիկ Սարիբեկի, Մասիս

Սիրունյան Նարեկ Անդրանիկի, Քաղսի

Պետրոսյան Սասուն Շահնազարի, Ստեփանակերտ

Սարգսյան Վրույր Վալենտինի, Քանաքեռավան

Բուդոյան Արմեն Գագիկի, Վարդենիս

Օհանյան Բորիս Սամվելի, Ալավերդի

Աբգարյան Արթուր Նորիկի, Արմավիր

Ոսկանյան Դավիթ Հայկի, Արմավիր

Հունանյան Արգամ Հունանի, Արմավիր

Ի դեպ՝ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը՝ հայ գերիների վերադարձման գործում ցուցաբերած աջակցության համար։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ գավառցիների հետ հանդիպմանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալովհայ գերիների վերադարձին, հայտարարել է.

«Շնորհավորում եմ այն ընտանիքներին, որոնց զավականերն այսօր վերադարձան հայրենիք։ Ներողություն եմ խնդրում այն ընտանիքներից, որոնց զավակները դեռևս չեն վերադարձել: Համոզված եղեք, որ նրանք անպայման կվերադառնան:

Եւ մեր միասնության, մեր հաղթանակի վերահաստատումից հետո այդ գործընթացն ավելի կարագանա»:

Գավառցիների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ նրա հրապարակած տեսանյութում:

Այսպիսով, Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը հասավ 87-ի, մեկ անձ էլ՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանը վերադարձվել է Բեյրութ՝ տեղի իշխանությունների և ՌԴ ջանքերի շնորհիվ:

Лента

Рекомендуем посмотреть