Ռեժիսոր Դեյվիդ ՄըՔենզին ՀՀ կառավարությանն առաջարկ է արել - RadioVan.fm

Онлайн

Ռեժիսոր Դեյվիդ ՄըՔենզին ՀՀ կառավարությանն առաջարկ է արել

2017-03-23 16:20 , Политика, 866

Ռեժիսոր Դեյվիդ ՄըՔենզին ՀՀ կառավարությանն առաջարկ է արել

Հայաստանի կառավարությունը միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիստ Դեյվիդ ՄըՔենզիից մեր երկրում Կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու վերաբերյալ առաջարկություն է ստացել: Ըստ որի՝ համապատասխան դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի Կինոյի դպրոցի գործընկեր կառույց: Երեք տարվա ընթացքում էլ դպրոցը ձեռք կբերի կինո արտադրության անհրաժեշտ գույք և սարքավորումներ ԱՄՆ-ից և այլ երկրներից։ Այդ մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին գործընկերներին հայտնել է Վարչապետ Կարեն Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ Դեյվիդ ՄըՔենզին նախատեսում է մինչև 5 մլն դոլար ներդրում անել:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել առաջարկությունն ու պատասխանել և հրավիրել իրեն՝ բանակցելու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть