«Արագացնել գերմանական կառավարության հետ 250 համայնքի ղեկավարների ուսուցման գործընթացը»,-ՀՀ գործադիր մարմնի այսօր կայացած նիստում տարածքային կառավարման նախարարին հանձնարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Մարզպետներն էլ, նշել է վարչապետը, կնքված պայմանագրի հիման վրա՝ Ամերիկյան համալսարանում տարածքային կառավարման դասընթացների կհաճախեն: