««Արդար Հայաստան»-ը գալիս է կարգ ու կանոն հաստատելու և վերջ դնելու անիշխանությանը»․ Նորայր Նորիկյան - RadioVan.fm

Онлайн

««Արդար Հայաստան»-ը գալիս է կարգ ու կանոն հաստատելու և վերջ դնելու անիշխանությանը»․ Նորայր Նորիկյան

2021-06-15 16:19 , Политика, 854

««Արդար Հայաստան»-ը գալիս է կարգ ու կանոն հաստատելու և  վերջ դնելու անիշխանությանը»․ Նորայր Նորիկյան

Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությանը «Վե՛ր կաց, Հայաստա՛ն» կարգախոսով 1-ին համարի ներքո հանդես հանդես եկող «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Սիրելի՛ բարեկամներ

Մենք ապրում ենք մեր պատմության բախտորոշ շրջափուլերից մեկը:

Հասկանալի պատճառներով հայտնվել ենք գոյաբանական ու մարդկային հարաբերությունների ճգնաժամում:

Կորցրեցինք մեր հայրենիքի զգալի հատվածը:

Հազարավոր հայորդիներ զոհեցին իրենց կյանքը, ո՛ր ապրի Հայաստանը:

Խոնարհվում եմ նրանց լուսավոր հիշատակի առաջ:

Հունիսի 20-ին Դու՛ք որոշելու եք, թե ովքեր են ձևավորելու նոր իշխանությունը:

Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակը ստիպում է հիմնովին վերափոխել մեր հանրային օրակարգը:

Մենք պարտավոր ենք հստակեցնել, թե առաջիկա տարիներին Հայաստանն առաջնորդվելու է խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի հայեցակարգով, ինչպիսի՞ն պետք է լինի մեր պաշտպանական ու անվտանգային համակարգը, ինչպես նաև պետության կառավարման կառուցվածքը։

Մեզ յուրովի ազգային ուխտ է անհրաժեշտ, ազգային իրատեսական և բացառապես սեփական հնարավորությունների վրա հիմնված նպատակ:

Սիրելի՛ հայրենակիցներ

«Արդար Հայաստան» կուսակցությունը գալիս է կարգ ու կանոն հաստատելու ևվերջ դնելու անիշխանությանը:

Մենք գալիս ենք աշխատելու, արդարություն և հանրային համերաշխություն հաստատելու, արդար միջավայր, արդար հասարակություն և արդար պետություն կառուցելու:

Ցավոք սրտի, 2018թ. տեղի ունեցած հեղափոխությունը չարդարացրեց հասարակության սպասելիքները, երկիրը չմտավ որակապես նոր, բարեկեցիկ Հայաստան կառուցելու հուն:

«Թավիշի» քողի տակ քողարկվեց հանցավոր անգործությունը, օրենքների կամայական կիրառումը, ոչ պրոֆեսիոնալիզմը, որոշ իշխանավորների մեծամիտ ու ամբարտավան պահվածքը, համատարած սուտն ու պոպուլիզմը:

Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ,

-երբ բազմաթիվ հանցագործներ մնացին անպատիժ, իսկ այսօր սպառնում են գալ իշխանության,

-երբ քաղաքական դաշտում իսպառ վերացավ ապագային միտված քաղաքական բանավեճը՝ տեղը զիջելով նախկինների ու ներկաների անվեջանալի գզվռտոցին,

Սիրելի՛ բարեկամներ

Հայաստանում խաթարվել է ուժեղ լինելու չափանիշը:

Եթե դու չե՛ս թալանել, չե՛ս գողացել, չե՛ս սպանել, չե՛ս կեղծել, կոռուպցիայի մեջ թաթախված չես եղել, ուրեմն դու ուժեղ չես:

Մեր նպատակն է փոխել ուժեղի չափանիշը:

Ամենամեծ ուժը կրթությունն է ու գիտելիքը ու սեփական քրտինքով հաջողության հասնելը:

Տարիներ շարունակ թե՛ ներսից, թե դրսից մեզ ծնկի են բերել, խեղճացրել են, նվաստացրել են ու հոգեպես ջարդել են:

Մեր երկիրը զավթել են դրսից, հիմա ձգտում են զավթել նաև ներսից:

Ուրեմն՝ վե՛ր կաց, Հայաստա՛ն, վե՛ր կաց և ցույց տուր, որ դու կամք ունես, որ դու արժանապատվություն ունես, որ դու կարող ես գիտակից և քաղաքակիրթ ընտրություն կատարել:

Վե՛ր կաց և ցույց տուր, որ դու բարեկեցիկ և անվտանգ ապրելու իրավունք ունես, Վե՛ր կաց, Հայաստա՛ն, ընտրի՛ր, քվեաթերթիկ համար 1, արդա՛ր Հայաստան...»։

Лента

Рекомендуем посмотреть