«9:30 մոստերի վրա աշխատող չկա, հինգ անց կես սաղ «պերեկուր» են անում». վարչապետ - RadioVan.fm

Онлайн

«9:30 մոստերի վրա աշխատող չկա, հինգ անց կես սաղ «պերեկուր» են անում». վարչապետ

2017-03-23 12:20 , Общество, 873

«9:30 մոստերի վրա աշխատող չկա, հինգ անց կես սաղ «պերեկուր» են անում». վարչապետ

Պետք է շատ արագ ուշադրություն դարձնել համայնքային, մարզային և գյուղական նշանակության ճանապարհների շահագործման, պահպանման և ուղևորափոխադրումների հիմնախնդիրներին: Այդ մասին այսօր գործադիրի նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարելով տասնօրյա ժամկետում, որպես պիլոտային ծրագիր, կառավարության աշխատակազմ ներկայացնել նախարարության տեսլականը՝ սահմանամերձ համայնքերի ճանապարհային խնդիրները լուծելու վերաբերյալ։

Վարչապետը հրահանգել է նաև խիստ հետևել ճանապարհաշինության խոշոր ծրագրերի իրականացմանը. «Ինն անց կես մոստերի վրա աշխատող չկա, հինգն անց կես սաղ «պերեկուր» են անում, եթե սենց են աշխատում, ժամկետը կարճացրեք, որևիցե աշխատանք չի կատարվում, նախևառաջ, էդ կամուրջների վրա բազմաթիվ աշխատանքներ կան ինժեներական, որը կարող են կամուրջից դուրս անել, գալ՝ տեղադրելու խնդիր լուծել, շատ կոշտ մոտենալ, չափազանց կոշտ. քանի անգամ ա գնում եմ ՝ աշխատող մարդ չկա»,-ընդգծել է վարչապետը։

Գործադիրի ղեկավարը վերջին շրջանում ակտիվ մարզային այցելությունների ընթացքում իր արձանագրած խնդիրները, բնակիչների բարձրացրած դժգոհություն-առաջարկներն ամփոփելով՝ այլ հանձնարարականներ ևս հնչեցրել է.


Лента

Рекомендуем посмотреть