«Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը (գտնվում է Երևանի Տերյան, Իսահակյան և Քոչարի փողոցների շենքերով պարփակված տարածքում) կտեղափոխվի Երևանի Քոչարի փողոցին հարող այգու տարածք: Համապատասխան որոշումն այօր ընդունվել է Կառավարության նիստում: «Ելնելով հուշարձանի պահպանման շահերից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձևավորված պատմական միջավայրում հուշարձանի պահպանությունը դարձել է անհնարին, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանի նոր կառուցապատմամբ խաթարվել է իր տեսողական ընկալման պայմանները՝ անհրաժեշտություն կա հուշարձանը տեղափոխել ավելի բարենպաստ միջավայր, որի արդյունքում հնարավոր կլինի հուշարձանը պահել ավելի բարեկարգ վիճակում»,-նշված է որոշման հիմնավորման մեջ: