Թբիլիսյան խճուղու վրա 3-րդ երթևեկելի գոտի կկազմակերպվի - RadioVan.fm

Онлайн

Թբիլիսյան խճուղու վրա 3-րդ երթևեկելի գոտի կկազմակերպվի

2021-06-17 14:13 , Общество, 1022

Թբիլիսյան խճուղու վրա 3-րդ երթևեկելի գոտի կկազմակերպվի

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 17-ին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան խճուղու անցուղի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

ՀՀ ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Թբիլիսյան խճուղու վրա հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Թբիլիսյան խճուղու անցուղի ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Лента

Рекомендуем посмотреть