«Այն թերմացքը, որ մնացել է ռոբերտասերժական ռեժիմից, խանգարելու է մեզ ընտրություններին»․ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը Նոյեմբերյանում է - RadioVan.fm

Онлайн

«Այն թերմացքը, որ մնացել է ռոբերտասերժական ռեժիմից, խանգարելու է մեզ ընտրություններին»․ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը Նոյեմբերյանում է

2021-06-17 16:57 , Политика, 953

«Այն թերմացքը, որ մնացել է ռոբերտասերժական ռեժիմից, խանգարելու է մեզ ընտրություններին»․ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը Նոյեմբերյանում է

«Մենք ձայներ չենք ուզում, մենք ձեզ բացատրում, ասում ենք, որ մեզ այդ ձայները պետք են, որպեսզի շարժվենք դեպի ապագա։ Այն թերմացքը, որ մնացել է ռոբերտասերժական ռեժիմից, որոնց կնքահայրը ՀՀ ճգնաժամի կազմակերպիչ Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ վհատության, աղքատության, պարտվողականության մունետիկը, այս թեմացքը խանգարելու է մեզ ընտրություններին»,-այդ մասին այսօր Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ ասաց «Ընդդեմ գողապետության, հանուն հանրապետության» կարգախոսով առաջնորդվող «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ներկայացուցիչ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը։

Նշենք՝ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությանը հանդես է գալիս 18-րդ համարի ներքո։

Դաշինքի՝ Նոյեմբերյանում կայացած քարոզարշավի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть