Մարտունիից 3 աճյուն է հայտնաբերվել. ընդհանուր թիվը 1579 է - RadioVan.fm

Онлайн

Մարտունիից 3 աճյուն է հայտնաբերվել. ընդհանուր թիվը 1579 է

2021-06-17 22:34 , Общество, 978

Մարտունիից 3 աճյուն է հայտնաբերվել. ընդհանուր թիվը 1579 է

Մարտունու շրջանի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն:

Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)՝ նշելով, որ նրանց ինքնությունը պարզելու նպատակով Հայաստանում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն:

Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն էլ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հունիսի 16-ի դրությամբ անհայտ է 275 զինծառայողի և քաղաքացիական անձանց գտնվելու վայրը:

Лента

Рекомендуем посмотреть