Онлайн

Տուբերկուլոզով հիվանդները գումարային աջակցություն են ստանում՝ բուժման շարունակականության ապահովման միտումով

2017-03-24 16:05 , Медицина, здоровье, 100

Տուբերկուլոզով հիվանդները գումարային աջակցություն են ստանում՝ բուժման շարունակականության ապահովման միտումով

Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է, անգամ այն օտարերկրացիների համար, ովքեր հիվանդության ախտանիշներով գտնվում են մեր երկրի տարածքում: Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրում, որը մեր երկրում արդեն թվով երրորդն է՝ ներառված է նաև հիվանդների սոցիալական աջակցության բաղադրիչը: Եթե մինչև 2015 թվականը դեղազգայուն տուբերկուլոզով հիվանդները ստանում էին մեկ սննդային փաթեթ, մեկ հիգիենիկ փաթեթ և ճանապարհային ծախսի փոխհատուցում, այսօր նրանց ամսական կրտրվածքով գումար է տրամադրվում: Նպատակը, ինչպես պարզաբանում է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը, հիվանդին խրախուսելն է, որպեսզի նա չընդհատի բուժումը:

Лента

Рекомендуем посмотреть