3705 զոհ, 268 անհետ կորած, հաստատված 60 և հնարավոր 110 գերի․ Փաշինյանը թվեր է հրապարակել - RadioVan.fm

Онлайн

3705 զոհ, 268 անհետ կորած, հաստատված 60 և հնարավոր 110 գերի․ Փաշինյանը թվեր է հրապարակել

2021-06-18 14:49 , Политика, 1597

3705 զոհ, 268 անհետ կորած, հաստատված 60 և հնարավոր 110 գերի․ Փաշինյանը թվեր է հրապարակել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ վարչապետերի թեկնածուների բանավեճի ժամանակ, հայտնեց Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի, անհետ կորածների և գերեվարվածների թիվը:

Նրա փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ պատերազմի զոհերի թիվը 3705 է, անհետ կորած կամ գտնվելու վայրն անհայտ` 268 մարդ կա, հաստատված գերիների թիվը 60-ն է և ունեն վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ։

Փաշինյանը միաժամանակ հիշեցրեց, որ մինչ այժմ 89 գերեվարված անձ վերադարձվել է Հայաստան, որոնցից 6-ը գերեվարված է եղել մինչ 2020 թվականի պատերազմը:

Մոտ 3 ժամ տևած հեռուստաբանավեճի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть