Բաքուն հետախուզում է հայտարարել Արա Աբրահամյանի, Սամվել Կարապետյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ - RadioVan.fm

Онлайн

Բաքուն հետախուզում է հայտարարել Արա Աբրահամյանի, Սամվել Կարապետյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ

2021-06-18 14:51 , Новости из Психушки, 1747

Բաքուն հետախուզում է հայտարարել Արա Աբրահամյանի, Սամվել Կարապետյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ, KOMEX ընկերության տնօրեն, գործարար Արա Աբրահամյանի, «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության նախագահ Դավիթ Գալստյանի նկատմամբ:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատախազությունը պնդում է, թե երեք հայ գործարարները, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերին զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և ռազմական տեխնիկա մատակարարելու նպատակով, խախտելով միջազգային փոխադրումների մաքսային կոնվենցիայի և Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրի պահանջները, 2001-21 թվականներին օդային ճանապարհով Հայաստան, այնտեղից էլ՝ Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ և հարակից Ադրբեջանի Հանրապետության շրջաններ են ուղարկել խոշոր տրամաչափի մարտական հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր»:

Ըստ հաղորդագրության՝ քրեական գործը հարուցվել է ապրիլի 28-ին Քրեական օրենսգրքի 100.1, 218.1, 228.3, 279.1 և 206.4 հոդվածներով, նրանց նկատմամբ խափանման միջոցթ է ընտրվել կալանավորումը։

Աբրահամյանը, Կարապետյանը և Գալստյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Վերոնշյալ քրեական գործի կապակցությամբ Ադրբեջանի դատախազությունը իրավական օգնության խնդրանքով դիմել է «օտարերկրյա պետությունների համապատասխան պետական մարմիններին»:

Лента

Рекомендуем посмотреть