Онлайн

ՀՀԿ օգտին ցուցակագրումների գործը՝ Օմբուդսմենի ուշադրության կենտրոնում

2017-03-27 23:55 , Политика, 109

ՀՀԿ օգտին ցուցակագրումների գործը՝ Օմբուդսմենի ուշադրության կենտրոնում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» վերտառությամբ հրապարակումը: Ուսումնասիրվել են նաև այն ձայնագրությունները, որոնք կազմակերպության պնդմամբ` արտացոլում են հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսային խոսակցությունները: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Օմբուդսմենի աշխատակազմից:

«Անհանգստացնող է, որ քաղաքացիական հասարակության կառույցի հրապարակած ուսումնասիրությունը և ձայնագրությունները վերաբերում են հանրակրթական հաստատություններին ու դրանց տնօրեններին: Այս հանգամանքը հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունում ընթանում է կարևորագույն ժողովրդավարական գործընթաց, որի նկատմամաբ հանրային վսհատությունն ունի հիմնարար նշանակություն:

Սա առաջնահերթ նշանակում է, որ այդ բոլոր տվյալները պետք է դառնան մանրամասն ստուգման առարկա օրենքով նախատեսված ընթացակարգի շրջանակում՝ հնարավոր ամենասեղմ ժամկետներում: Այդ ընթացակարգը պետք է լինի թափանցիկ, իսկ արդյունքը՝ հրապարակային: Հատկապես հաշվի առնելով, որ հարցն առնչվում է դպրոցներին և մանկապարտեզներին՝ բոլոր գնահատականները պետք է հիմնված լինեն արդյունքի վրա»,-նշված է պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարությունում:

Այդ առումով Օմբուսդսմենի գրասենյակը կարևորում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նախաձեռնումը: Հարուցված վարույթի առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ ու տեղեկություններ ստանալու պահանջով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ հարցում է ուղարկվելԿենտրոնական ընտրական հանձնաժողով:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ի գիտություն է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության հաղորդումն այն մասին, որ դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակումն ուձայնագրությունները: Դատախազություն նույնպես կուղարկվի հարցում՝ կապված քրեական վարույթնախաձեռնելու հարցի լուծման հետ:

Իրավասու մարմինների կողմից ստուգման ընթացակարգերի իրականացումն ապահովելու նկատմամբ ցուցաբերվելու է հետևողականություն՝ օրենքով Պաշտպանին վերապահված կարգավիճակի շրջանակում՝ վստահեցնում է Օմբուդսմենի գրասենյակը:

Նշենք, որ ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի հրապարակած տեղեկատվության՝ Երևանի և ՀՀ մարզերի թվով 136 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ արված ձայնագրություննեում նրանք պատմում են, թե ինչպես են ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրում: ՀԿ-ի անդամները զանգահարել են այդ տնօրեններին, ներկայացել ՀՀԿ շտաբի անդամ ու հետաքրքրվել հավաքագրվող ցուցակների մասին:

84 դպրոցի և 30 մանկապարտեզի տնօրեններ մանրամասն պատմել են իրենց հավաքագրած ցուցակների մասին, և միայն 22 տնօրեն է բացասական պատասխան տվել:

Лента

Рекомендуем посмотреть