Կրակոցներ Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ՝ ԲՀԿ-ի և «Վերելք»-ի ներկայացուցիչների միջև վեճի ժամանակ - RadioVan.fm

Онлайн

Կրակոցներ Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ՝ ԲՀԿ-ի և «Վերելք»-ի ներկայացուցիչների միջև վեճի ժամանակ

2021-06-20 14:41 , Право, 1123

Կրակոցներ Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ՝ ԲՀԿ-ի և «Վերելք»-ի ներկայացուցիչների միջև վեճի ժամանակ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 8.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը:

«Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել: Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են:

Կատարվում է քննություն»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть