Ապրիլի 7-ից կգործարկվեն մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները և շատրվանները:
Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ այդ ուղղությամբ Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձրարարականներ են տրվել աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությանը, «Վեոլիա Ջուր» ընկերությանն ու վարչական շրջանների ղեկավարներին: