Աբովյանի 29/20 ընտրատեղամասում քվեաթերթիկը դուրս հանելու դեպքով քրգործ է հարուցվել - RadioVan.fm

Онлайн

Աբովյանի 29/20 ընտրատեղամասում քվեաթերթիկը դուրս հանելու դեպքով քրգործ է հարուցվել

2021-06-20 16:54 , Право, 716

Աբովյանի 29/20 ընտրատեղամասում քվեաթերթիկը դուրս հանելու դեպքով քրգործ է հարուցվել

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ այսօր Աբովյան քաղաքում թիվ 29/20 ընտրատեղամասում մի ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք է արձանագրվել, այն կանխվել է Ոստիկանության աշխատակիցների կողմից, իսկ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ:

«Դրանց շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցավոր արարքում, սխեմաներում ներգրավված այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը»,-գրել է Աբրահամյանը՝ ընդգծելով, որ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերում է քվեարկության գաղտնիության խախտմանը, մասնավորապես,ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելուն, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելուն:

«Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ կրկին կոչ եմ անում ընտրություններում ներգրավված սուբյեկտներին՝ զերծ մնալ ընտրողի ազատ կամարտահայտման վրա ազդելու, նրան ուղղորդելու, նրա քվեարկությունը որևէ ձևով վերահսկելու և այդ նպատակով որևէ սխեմա կիրառելու փորձերից: Բացահայտված դեպքերն անհետևանք չեն մնալու և պատասխանատվությունից խուսափել չի լինելու:

Ընտրողներին կոչ եմ անում չտրվել ներգործության միջոցների, իսկ իրենց նկատմամբ նման փորձերի դեպքում հայտնել իրավապահ մարմիններին»,-գրառումը եզրափակել է Գլխավոր դատախազի խորհրդականը։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը ընտրողներին կոչ էր արել զերծ մնալ քվեաթերթիկների լուսանկարներն ու տեսագրությունները հրապարակելուց՝ տեղեկացնելով, որ պահանջը խախտողների նկատմամբ սահմանված է պատիժ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Лента

Рекомендуем посмотреть