ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը, այս անգամ՝ «պողպատյա»․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը, այս անգամ՝ «պողպատյա»․ Փաշինյան

2021-06-21 02:58 , Политика, 824

ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը, այս անգամ՝ «պողպատյա»․ Փաշինյան

Կեսգիշերն անց «Քացաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, իր համակիրների հետ հանդիպման ժամանակ, վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով քվերակության նախնական արդյունքներին, ասաց, որ տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր, իսկ, նրա խոսքով, կանխատեսվում էր, որ ՀՀ քաղաքացին այս ընտրություններում անխուսափելիորեն հաղթելու է։

«Հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է»,-հայտարարեց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը։

«Եթե առաջինը ոչ բռնի, թավշյա ժողովրդական, հեղափոխությունն էր, 2021 թվականին տեղի ունեցավ կրկին ոչ բռնի, կրկին ժողովրդական, բայց այս անգամ արդեն պողպատյա հեղափոխություն: Եւ, ինչպես, կամ ինչ պայմանավորվել ենք, այդ բոլոր պայմանավորվածությունները հատիկ-հատիկ ի կատար կածվեն՝ անխուսափելիորեն և անբեկանելիորեն, որովհետև այդ բոլոր պայմանավորվածությունները, որ իրականացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում, այլևս ժողովրդի կամքն են, և ժողովրդի կամքը պիտի ի կատար ածվի անխուսափելիորեն»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ եկել են մի հանգրվանի, երբ պիտի զբաղվեն ազգային և հանրային միասնությունը վերականգնելու խնդրով և առաջին օրերից քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեն ընտրություններին մասնակցած «բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու համար նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին»:

Նշենք՝ ՀՀ 168 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների նախնական տվյալների համաձայն՝ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ ձայների 61,07% բաշխմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի ներկայացմամբ՝ 168 ընտրատեղամասերում քվեարկության մասնակիցների թիվը 35,035 է եղել։

Лента

Рекомендуем посмотреть