Նախագահ Սարգսյանը հեռախոսով շնորհավորել է Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ - RadioVan.fm

Онлайн

Նախագահ Սարգսյանը հեռախոսով շնորհավորել է Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

2021-06-22 15:23 , Политика, 803

Նախագահ Սարգսյանը հեռախոսով շնորհավորել է Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց:

«ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Արմեն Սարգսյանը ՀՀ ապագա կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման, առաջընթացի, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման»,-փոխանցում են վարչապետի աշխատակազմի լրատվության վարչությունից:

Лента

Рекомендуем посмотреть