«Մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել»․ Քերոբյանը հայտարարում է աշխատողների խիստ պակասի մասին - RadioVan.fm

Онлайн

«Մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել»․ Քերոբյանը հայտարարում է աշխատողների խիստ պակասի մասին

2021-06-22 16:23 , Политика, 1087

«Մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել»․ Քերոբյանը հայտարարում է աշխատողների խիստ պակասի մասին

«2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել՝ 634,951 հարկման բազա ունեցող անձ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Քերոբյանն ընդգծել է, թե «լավ նորությունը նաև այն է, որ աշխատատեղերի քանակն ավելացել է նույնիսկ 2019 թվականի սեզոնայնությամբ ճշգրտված»։

Նախարարի պաշտոնակատարը կոչով դիմել է բոլոր հայրենակիցներին․

«Հայաստանում կա աշխատողների խիստ պակաս՝ հովիվ, ծրագրավորող, շինարար, մատուցող, դիզայներ, խառատ ու զոդող բանվոր։ Արտագաղթելու փոխարեն եկեք միասին շենացնենք մեր երկիրը»:

Նշենք՝ Պետական եկամուտների կոմիտեն այսօր տեղեկացրեց, որ ամփոփվել են 2021 թվականի մայիս ամսվա ցուցանիշները՝հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա: Ըստ այդմ՝ մայիսի տվյալներով եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար, ինչը 2021 թվականի ապրիլի համեմատ՝ ավելի է շուրջ 8.5 հազարով, 2020 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 37 հազարով, 2019 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 34 հազարով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 87 հազարով:

Лента

Рекомендуем посмотреть