«Ոչինչ չի բացառվում». Սերյան Օհանյանը՝ իրեն ձերբակալելու լուրերի մասին - RadioVan.fm

Онлайн

«Ոչինչ չի բացառվում». Սերյան Օհանյանը՝ իրեն ձերբակալելու լուրերի մասին

2017-03-27 13:10 , Общество, 827

«Ոչինչ չի բացառվում». Սերյան Օհանյանը՝ իրեն ձերբակալելու լուրերի մասին

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հետևողական է լինելու «Իգլայի» գործով կալանավորված Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի իրավունքների պաշտպանության գործում: «Բաբայանը մեր մարտական ընկերն է, գաղափարակից գործընկերը և չեմ կարծում, որ նա կարող էր այսպիսի փոքր խնդիրներով զբաղվել հատկապես այս ժամանակահատվածի հետ կապված: Եթե կան տեղեկություններ՝ թող տան, որպեսզի մենք էլ իմանանք, եթե չկան՝ ապա գոնե այս ժամանակահատվածի համար գտնում եմ, որ քաղաքական հատապնդումներ են Սամվելի, մեր դաշինքի նկատմամբ, որն ընդունելի չէ քարոզարշավի ընթացքում»,-այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը նշել է ՕՐՕ դաշինքի համապետական ցուցակը գլխավորող Սերյան Օհանյանը: Պաշտպանության նախկին նախարարը նաև արձագանքել է իրեն ձերբակալելու մասին լուրերին.

Лента

Рекомендуем посмотреть