Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

2021-06-23 15:09 , Политика, 871

Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:

«Ձեր նպատակասլացությունն ու հայ ժողովրդի շահերին նվիրված ծառայելը երկրի համար կարևոր հասարակական-քաղաքական արշավում դարձել են հաջողության հասնելու բանալին»,- ուղերձում նշել է Բելառուսի նախագահը՝ վստահություն հայտնելով, որ Մինսկի և Երևանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում առաջիկայում էլ կզարգանա հանուն երկու երկրների ժողովուրդների բարեկամության ու բարգավաճման:

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրության համաձայն՝ բոլոր՝ 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքներով, առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 687 251 ձայնով, կամ քվեների 53,92%-ով: Ձայների առավելությամբ երկրորդ տեղում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքն է, որը ստացել է 268 300 քվե, կամ ձայների 21.04%-ը, իսկ անցողիկ շեմը չհաղթահարած, սակայն ձայների հարաբերակցությամբ երրորդ տեղում գտնվելու հանգամանքով խորհրդարան անցած Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկել է 66 647 ընտրող/5.23%: «Հայաստան» դաշինքն, ի դեպ, հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները վստահություն չեն ներշնչում, դրանք վիճարկելու են Սահմանադրական դատարանում:

Лента

Рекомендуем посмотреть