Հաց և հացաբուլկեղեն տեղափոխող մեքենաները սանիտարական անձնագրեր կունենան - RadioVan.fm

Онлайн

Հաց և հացաբուլկեղեն տեղափոխող մեքենաները սանիտարական անձնագրեր կունենան

2017-03-28 19:55 , Общество, 1507

Հաց և հացաբուլկեղեն տեղափոխող մեքենաները սանիտարական անձնագրեր կունենան

Կամայական փոխադրամիջոցներով հացի և հացամթերքի տեղափոխումն այլևս անընդունելի է: Այդ մասին այսօր ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն հրավիրված հացի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչներին զգուշացրել է Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

Ոլորտի ներկայացուցիչները տեղեկացվել են նաև որ շուտով շրջանառության մեջ կդրվեն սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրեր: Ներկայացվել են սննդամթերքի փաթեթավորման նյութերին, բեռնարկղերին և հաց, հացաբուլկեղեն առաքող անձանց ներկայացվող պահանջները:

Վահե Դանիելյանը արտադրողներին նաև հորդորել է, հացի ու հացամթերքի արտադրության համար անհրաժեշտ հումք և օժանդակ նյութեր (խմորիչներ, բարելավիչներ, սննդային հավելումներ և այլ բաղադրիչներ) ձեռք բերելիս, անպայման պահանջել և ունենալ դրանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթեր (համապատասխանության հավաստագրեր) և ձեռք բերման փաստաթղթեր՝ հետագծելիությունը ապահովելու նպատակով:

Հանդիպման բոլոր մասնակիցներին տրամադրվել են չփաթեթավորված հացի հետ առաքվող տեղեկատվական թերթիկի օրինակելի ձևերը, ինչպես նաև տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները:

Հաց արտադրողներին ներկայացվել է Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերով ամրագրված պահանջները, մասնավորապես՝ արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերը, համաձայն որոնց 2017թ. հունվարի 2-ից հացը ենթակա է համապատասխանության հայտարարագրման:

Лента

Рекомендуем посмотреть