Պարեկային ոստիկանությունն իր որակով նոր խոսք պետք է բերի Հայաստանին․ Փաշինյանը՝ Ոստիկանության կրթահամալիրում - RadioVan.fm

Онлайн

Պարեկային ոստիկանությունն իր որակով նոր խոսք պետք է բերի Հայաստանին․ Փաշինյանը՝ Ոստիկանության կրթահամալիրում

2021-06-24 15:07 , Политика, 953

Պարեկային ոստիկանությունն իր որակով նոր խոսք պետք է բերի Հայաստանին․ Փաշինյանը՝ Ոստիկանության կրթահամալիրում

ՀՀ ոստիկանության Պարեկային նոր ծառայության առաջիկա մեկնարկին ընդառաջ՝ ապագա պարեկային ծառայողների, Պարեկային ծառայության ղեկավար կազմի թեկնածուների ուսումնական գործընթացի ամփոփման և դրա արդյունքներին ծանոթանալու նպատակով փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի, ՀՀ ոստիկանության և ՀՀ արդարադատության նախարարության ղեկավար կազմի ուղեկցությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության կրթահամալիր:

Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանության, ինչպես նաև կրթահամալիրի ղեկավար կազմը ՀՀ վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել Պարեկային ծառայության թեկնածուների ուսումնական պրոցեսի կազմակերպման պայմանները և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները, որին, բացի կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմից, ներգրավված են եղել նաև մրցութային կարգով ընտրված դասախոսներ և ԱՄՆ-ից ժամանած մասնագետներ:

Նիկոլ Փաշինյանը, ողջունելով պարեկային ծառայողներին, նշել է.

«Պարեկային ոստիկանության հարգելի ծառայողներ, նախ ուզում եմ շնորհավորել ձեզ ուսումնառությունն ավարտելու առիթով և շնորհավորել մեզ բոլորիս, որովհետև թևակոխում ենք Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների մի շատ կարևոր փուլ: Շատ շուտով Հայաստանի Հանրապետությունում ի հայտ է գալու նոր ծառայություն՝ Պարեկային ոստիկանություն, որը համոզված եմ՝ իր որակով, աշխատաոճով, արդյունավետությամբ պիտի նոր խոսք բերի Հայաստանի Հանրապետությանը և մեր երկրում իրավակարգի ու մարդու իրավունքների պաշտպանությանը: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ արձագանքել եք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների այս գործընթացին և ուզում եմ հույս հայտնել նաև, որ ձեզնից յուրաքանչյուրը եկել է առաքելության զգացողությամբ ու այդ առաքելությունը լիարժեք, բարձր մակարդակով ի կատար կածվի: Շնորհավորում եմ»:

«Պետք է արձանագրել, որ սա չափազանց կարևոր բարեփոխում է մեզ համար, որն ունի կարևոր քաղաքական նշանակություն: Այն ունի նաև կարևոր նշանակություն մեր երկրում իրավակարգի պահպանությունը և պաշտպանությունը նոր որակի բարձրացնելու ուղղությամբ: Խնդիրը ոչ միայն այն է, որ մենք ինչպես և նախատեսել ենք՝ առաջին փուլով մայրաքաղաք Երևանում ամբողջացնենք ծրագրի իրագործումը, այլև պլանավորվածի համաձայն՝ շարունակենք գործընթացը Հայաստանի Հանրապետության մարզերով և հասցնենք տրամաբանական ավարտին: Իհարկե, հասկանալի է, որ այս ծավալի ու բովանդակության բարեփոխումներն ուղեկցվում են որոշակի դժվարություններով և պիտի արձանագրենք, թե ուր ենք հասել ու առաջիկայում ինչ պետք է անենք, որ մեր անելիքները հնարավորինս համապատասխանեցնենք նախանշված ժամկետներին»,-այնուհետ կայացած խորհրդակցության ասել է Նիկոլ Փաշինյանը, որին ներկայացվել են Պարեկային ծառայության գործարկման ուղղությամբ կատարված աշխատանքները և ծառայության հաջող մեկնարկն ապահովելու համար առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020 թվականի դեկտեմբերի 5-ին ամփոփված «ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքներով՝ պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով հնգամսյա դասընթացներին մասնակցելու հնարավորություն է ստացել 770 դիմորդ՝ 52 իգական սեռի, 436-ը՝ քաղաքացիական անձինք, 282-ը՝ ոստիկանության ծառայողներ:

Ս.թ. փետրվարի 3-ի դրությամբ 770 անձանցից 87-ը ազատման զեկուցագրեր էին ներկայացրել:

Лента

Рекомендуем посмотреть