Փաշինյանի որոշմամբ Մոսկվա պատվիրակություն կմեկնի՝ բանակցելու ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման հարցով - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի որոշմամբ Մոսկվա պատվիրակություն կմեկնի՝ բանակցելու ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման հարցով

2021-06-24 16:18 , Политика, 1021

Փաշինյանի որոշմամբ Մոսկվա պատվիրակություն կմեկնի՝ բանակցելու ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման հարցով

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը պատվիրակություն գործուղելու մասին որոշում է ստորագրել։

Հրապարակված որոշումից տեղեկանում ենք, որ նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելն է։

Նշենք՝ 14 հոգանոց պատվիրակության կազմում են ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ (միջպետական հանձնաժողովի հայկական մասի նախագահ) Արմեն Ավետիսյանը, ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության պետ Արսեն Պապյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ Գոռ Աղաբաբյանը և այլք։

Лента

Рекомендуем посмотреть