Երևանում թափոնների տեսակավորման 135 կետից գողացել են 21, վնասել՝ 5 թափոնաման - RadioVan.fm

Онлайн

Երևանում թափոնների տեսակավորման 135 կետից գողացել են 21, վնասել՝ 5 թափոնաման

2021-06-24 17:08 , Общество, 905

Երևանում թափոնների տեսակավորման 135 կետից գողացել են 21, վնասել՝ 5 թափոնաման

Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից մինչև օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել է (կոտրել, այրել են)՝ 5 –ը»։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ գողության վերջին դեպքն այսօր շրջայցի ընթացքում արձանագրել է Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն՝ Ալիխանյան Եղբայրներ 7 հասցեում։

ՀՈԱԿ-ից բնակիչներին խնդրում են ուշադիր լինել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ։

«Խնամքով վերաբերվենք մեր քաղաքին և հնարավորության դեպքում կանխենք գողության դեպքերն ու պաշտպանենք մեր գույքը վնասումներից»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть