«Փաշինյանի հաղթանակը նշանակում է, որ ժողովուրդը ընդունում է, որ Ադրբեջանը վերադարձրել է իր հողերը»․ թուրք վերլուծաբան - RadioVan.fm

Онлайн

«Փաշինյանի հաղթանակը նշանակում է, որ ժողովուրդը ընդունում է, որ Ադրբեջանը վերադարձրել է իր հողերը»․ թուրք վերլուծաբան

2021-06-24 18:43 , Политика, 1577

«Փաշինյանի հաղթանակը նշանակում է, որ ժողովուրդը ընդունում է, որ Ադրբեջանը վերադարձրել է իր հողերը»․ թուրք վերլուծաբան

«Ղարաբաղյան պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանը հաղթեց ընտրություններում ՝ հավաքելով ձայների 53,92 տոկոսը: Դաշնակցականների դաշինքը շատ հետ է մնացել: Փաշինյանի հաղթանակը նշանակում է, որ ժողովուրդը պատերազմ չի ուզում և ընդունում/համակերպվում է այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը վերադարձրել է իր հողերը»,- անդրադառնալով Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տարած հաղթանակին՝ գրել է թուրք վերլուծաբան Արսլան Թեքինը՝ «Yeni çağ gazetesi» թերթի կայքում հրապարակված«Հայաստանն առանց Թուրքիա չի կարող առաջ շարժվել» վերնագրով հոդվածում։

Թեքինը հիշեցրել է մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստում՝ վարչապետի ընտրության քննարկման ժամանակ, «Թուրքը մեր թշնամի՞ն է, թե՞ ոչ» հարցի առնչությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ «Թուրքիան Հայաստանի թշնամին է, բայց և՝ հարևանը… վերջապես ժամանակն է գրանցել, որ այդ թշնամությունը պետք է վերահսկել և կառավարել։ Երբ այդ թշնամությունը եռում է, հասնում է գագաթնակետին, ցանկացած պահի կարող է պայթյուն տեղի ունենալ»։

Թուրք հոդվածագրի համոզմամբ՝ թշնամությունը կառավարելի դարձնելու մասին Փաշինյանի արտահայտությունը ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի համար բաց դուռ թողնել:

«Նոր իշխանությունը պետք է սեղանի վրա դնի այս բոլոր զարգացումները և մշակի իր առաջընթացի ճանապարհային քարտեզ՝ նախ և առաջ շրջվելով դեպի Անկարա»,-գրել է թուրք վերլուծաբանը՝ ընդգծելով, որ Թուրքիան պատրաստ է ամեն տեսակ դռները բացել, «միայն թե՝ հայերն իրենց ազատագրեն Սփյուռքի բռնակալությունից և առողջ դատեն»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть