2017 թ. մարտի 30-ից Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ըստ այդմ՝ նշված չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ և այսուհետ խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
Այդ մասին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից՝ նշելով, որ փոփոխությունն արվում է երթևեկության անվտանգության բարելավման նպատակով: