Ալիևի և Էրդողանի կնոջ զրույցի տեսանյութն ուղարկվել է ԵՄ ղեկավարությանը․ ՀՀ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Ալիևի և Էրդողանի կնոջ զրույցի տեսանյութն ուղարկվել է ԵՄ ղեկավարությանը․ ՀՀ ՄԻՊ

2021-06-25 11:53 , Право, 1347

Ալիևի և Էրդողանի կնոջ զրույցի տեսանյութն ուղարկվել է ԵՄ ղեկավարությանը․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցը լրացուցիչ նամակներով Մարդու իրավունքների պաշտպանն (ՄԻՊ)ուղարկել է Եվրամիության (ԵՄ) բարձրագույն ղեկավարությանը`

1) Եվրոպական խորհրդի նախագահին.

2) Եվրոպական հանձնաժողովի նախագահին.

3)Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին:

«Տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար:

Հետևաբար, գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված պատիժ:

Նամակներում ցույց է տրված ինչպես են ադրբեջանական իշխանությունները մոլորեցնում միջազգային հանրությանը, այդ թվում` ԵՄ-ին:

Այսօրվա ուղարկած նամակները հիմնված են գերիների ընտանիքների ահազանգերի և մեր ուսումնասիրությունների արդյունքների վրա, ցույց են տված նրանց պատճառվող տառապանքները ադրբեջանական իշխանությունների կողմից:

Հատուկ նշվել է ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, ինչպես նաև գերիների վերադարձի հետ կապված հարցի քաղաքական շահարկման արդյունքում հայկական հասարակության և հատկապես այդ ընտանիքների մարդկային ապրումների մասին:

Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՄԻՊ աշխատակազմը հրապարակել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի կնոջ ու Ադրբեջանի նախագահ Ալիևի գերիներ՝ քարտեզների դիմաց «առևտրի» մասին փաստող զրույցի տեսանյութը՝ անգլերեն և ռուսերեն լուսագրերով։ Տեսանյութում Իլհամ Ալիևը Ադրբեջան այցելած Ռեջեփ Էրդողանի և նրա կնոջ հետ դեպի Շուշի ճանապարհին խոսում է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների ականապատման քարտեզների կարևորության մասին, ինչից հետո Էմինե Էրդողանը հարցնում է Ալիևին, թե ունե՞ն իրենց տարածքում էլի գերիներ, դրական պատասխանից հետո էլ՝ խորհուրդ է տալիս «մաս-մաս» հանձնել նրանց։ Արման Թաթոյանը հայտնել էր, որայն կուղարկի միջազգային կառույցներ։

Лента

Рекомендуем посмотреть