Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

2017-03-28 12:20 , Общество, 763

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: Այդ մասին քիչ առաջ տեղեկատվություն է տարածել Արցախի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նշենք, որ ԱՀ ՊՆ ավելի վաղ տարածած տեղեկատվության համաձայն՝ մարտի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:

Лента

Рекомендуем посмотреть