Փաշինյանն ընդունել է Կարապետյանին, քննարկել «Տաշիր»-ի ներդրումային ծրագրերի ընթացքն ու նախատեսվող նախագծերը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանն ընդունել է Կարապետյանին, քննարկել «Տաշիր»-ի ներդրումային ծրագրերի ընթացքն ու նախատեսվող նախագծերը

2021-06-25 16:44 , Экономика, финансы, 1149

Փաշինյանն ընդունել է Կարապետյանին, քննարկել «Տաշիր»-ի ներդրումային ծրագրերի ընթացքն ու նախատեսվող նախագծերը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին:

Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրերին, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին ու բարեփոխումներին:

Այդ համատեքստում քննարկվել են «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքն ու ապագայում նախատեսվող նախագծերը։

Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական:

Лента

Рекомендуем посмотреть