Myway Airlines-ը հուլիսի 6-ից Թբիլիսի-Երևան չվերթներ կիրականացնի - RadioVan.fm

Онлайн

Myway Airlines-ը հուլիսի 6-ից Թբիլիսի-Երևան չվերթներ կիրականացնի

2021-06-25 18:42 , Экономика, финансы, 1076

Myway Airlines-ը հուլիսի 6-ից Թբիլիսի-Երևան չվերթներ կիրականացնի

Վրացական Myway Airlines ավիաընկերությունը սկսում է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի կանոնավոր ուղևորափոխադրումներ։

Ընկերության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Շոթա Ռուսթավելիի անվան» միջազգային օդանավակայանից դեպի «Զվարթնոց» օդանավակայան չվերթները կմեկնարկեն հուլիսի 6-ից։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին:

Տոմսերը հասանելի են ավիաընկերության` www.mywayairlines.com կայքում և տուրիստական գործակալություններում:

Կոմերցիոն ծառայությունների ամբողջական փաթեթով ներկայացող Myway Airlines ընկերությանը 2018 թվականի սկզբին շնորհվել է Օդային օպերատորի վկայական (AOC) և շահագործման լիցենզիա (OL): Myway Airlines-ի թռիչքներն իրականացվում են Բոինգ 737-800 ինքնաթիռներով, որոնք հագեցած են 8 բիզնես և 162 էկոնոմ կարգի նստատեղերով:

Лента

Рекомендуем посмотреть