Թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել Տեղի գյուղացիներին հավաքել խոտը - RadioVan.fm

Онлайн

Թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել Տեղի գյուղացիներին հավաքել խոտը

2021-06-27 20:26 , Общество, 1379

Թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել Տեղի գյուղացիներին հավաքել խոտը

Թշնամու զինվորները հանգստյան օրերին խոչընդոտել են Տեղ գյուղի բնակիչներին դաշտում աշխատանք կատարել։ Խնդիրը լուծում է ստացել գյուղապետի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմի, Արավուսի վարչական ղեկավարիև կամավորականների ներկայության շնորհիվ։

Այսպես՝ գյուղի բնակիչները շաբաթ օրը գնացել են Տեղ–Արավուս-Խնածախ բնակավայրերի վարչական տարածքների հատման կետում գտնվող Անդրուն քարեր դաշտամասից հնձած խոտը հավաքելու, սակայն թշնամու զինվորները, որոնք մի փոքրվերև դիտակետեր ունեն, իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։

Տեղի համայնքապետարանից հայտնում են, որ այսօր առավոտյան համայնքի ղեկավարին են դիմել մի խումբ բնակիչներ, ներկայացրել իրավիճակը և տեղեկացրել, որ տեխնիկան չի կարողանում մտնել տարածք։

Ներսես Շադունցը՝Առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմի, Արավուսի վարչական ղեկավարի և փորձառու կամավորականների հետ կարճ ժամանակահատվածում գնացել է դաշտամաս, կանգնել մեր բնագծի երկայնքովև կազմակերպել բերքահավաքը։

Տեղի համայնքապետարանից հայտնում են, որ դաշտից բերքն ամբողջությամբ հանելուց հետո է միայն մեր ղեկավարությունը հեռացել տարածքից։

Лента

Рекомендуем посмотреть