Ջրամբարներում լցվածությունը նախորդ տարվա հունիսի 29-ի դրությամբ պակաս է - RadioVan.fm

Онлайн

Ջրամբարներում լցվածությունը նախորդ տարվա հունիսի 29-ի դրությամբ պակաս է

2021-06-29 17:49 , Экономика, финансы, 1296

Ջրամբարներում լցվածությունը նախորդ տարվա հունիսի 29-ի դրությամբ պակաս է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հունիսի 29-ի դրությամբ:

Ըստ ներկայացված ցուցանիշների՝ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ պակաս է 206 մլն. մ³-ով, Ապարանի ջրամբարում` 8.50 մլն. մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 17.7 մլն. մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 4.48 մլն. մ³-ով:

Իսկ Արփի լիճ ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 18.9 մլն. մ³-ով ավելի է:

Նշենք՝ վերջին օրերին ոռոգման ջրի խնդրով Արմավիրի, Շիրակի մարզերի ջրօգտագործողները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ փակելով միջպետական ճանապարհները։ Գյուղացիները բարձրաձայնում են, որ ոռոգման ջրի պակասը, տեղումների բացակայությունն ու օդի բարձր ջերմաստիճանը լուրջ վնաս են հասցրել իրենց բերքին։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր գյուղոլորտի ընթացիկ խնդիրների, ոռոգման գործընթացի և բարեփոխման ծրագրերի վերաբերյալ հրավիրած խորհրդակցությանը հայտարարել է, որ հանրապետությունում աննախադեպ շոգի առկայությունը փաստում է գլոբալ կլիմայական փոփոխության, ըստ այդմ էլ՝ ռոգման ջրի խնդիր ունենալու մասին։ Դա, ըստ Փաշինյանի, գյուղատնտեսության ոլորտում նոր մարտահրավերներ է ձևակերպում և կառավարության գլոբալ ռազմավարությունը գյուղատնտեսության ոլորտում պետք է լինի, մասնավորապես, կաթիլային ոռոգման և ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառումը:

Лента

Рекомендуем посмотреть