Այսօր՝ կառավարության նիստի մեկնարկին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ և երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելու հարցին. «Այսօր հանրապետությունում կան բազմաթիվ բազմազավակ և երիտասարդ ընտանիքներ, ովքեր ունեն բնակարանային խնդիր»,-արձանագրել է Կարեն Կարապետյանը՝ խնդրի լուծման ուղղությամբ տալով համապատասխան հանձնարարականներ: