Онлайн

Կարեն Կարապետյանը դիմում է ընտրողներին

2017-03-31 21:45 , Политика, 79

Կարեն Կարապետյանը դիմում է ընտրողներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդես է եկել ՀՀ քաղաքացիներին ուղղված խոսքով, որով հորդորում է մասնակցել կայանալիք ընտրություններին: Նա իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում մասնավորապես գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Առջևում խորհրդարանական ընտրություններն են՝ շատ պատասխանատու պահ մեզ բոլորիս համար։ Հորդորում եմ, որպեսզի անպայման արտահայտեք Ձեր քաղաքացիական դիրքորոշումը և մասնակցեք կայանալիք ընտրություններին։ Հստակ որոշե՛ք, թե ում եք վստահում Ձեր և Ձեր երեխաների ապագան ։

Վստահե՛ք իմ թիմին․ տվե՛ք Ձեր ձայնը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Իմ թիմը բարձր պատասխանատվության զգացումով կշարունակի իրականացնել մեր կողմից դրված ծրագրերը։

Մենք միասին անմնացորդ աշխատանքով կապահովենք մեր յուքանչյուր քաղաքացու կյանքի որակի բարձրացումը:

Եվ, ամենակարևորը, եղե՛ք ակտիվ, եղե՛ք լավատես, որովհետև մենք մեր երազած երկիրը կառուցելու այլընտրանք չունենք։

Սիրով Ձեր՝

Կարեն Կարապետյան»:

Лента

Рекомендуем посмотреть