Ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով «Հայաստան» դաշինքը դիմեց ՍԴ - RadioVan.fm

Онлайн

Ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով «Հայաստան» դաշինքը դիմեց ՍԴ

2021-07-02 16:10 , Право, 1250

Ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով «Հայաստան» դաշինքը դիմեց ՍԴ

Սահմանադրական դատարանում (ՍԴ) այսօր գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

Ըստ Թովմասյանի՝ 10։40 -ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։

Նշենք՝ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով՝ Քոչարյանի ղեկավարած դաշինքը ձայների առավելությամբ երկրորդ տեղում է․ «Հայաստան»-ի օգտին քվեարկել է 268 300 մարդ, կամ ընտրողների 21.04%-ը։ Նոր խորհրդարանում «Հայաստան» դաշինքը ներկայանալու է 29 մանդատով։

Դաշինքն ավելի վաղ հայտնել էր, որ քվերակության արդյունքները վստահություն չեն ներշնչում և դրանք վիճարկելու են Սահմանադրական դատարանում։

Лента

Рекомендуем посмотреть