Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների համար հոգեհանգիստ կկատարվի - RadioVan.fm

Онлайн

Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների համար հոգեհանգիստ կկատարվի

2017-03-31 15:55 , Общество, 783

Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների համար հոգեհանգիստ կկատարվի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 2-ին` Գալստյան կիրակի, հավարտ Սուրբ Պատարագի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված քաջարի հայորդիների համար,- հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Մայր Աթոռում Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:

Лента

Рекомендуем посмотреть