11 մլն եվրոյի շրջանակում Հայաստանում կառուցվում է առաջին սանիտարական աղբավայրը - RadioVan.fm

Онлайн

11 մլն եվրոյի շրջանակում Հայաստանում կառուցվում է առաջին սանիտարական աղբավայրը

2021-07-13 13:50 , Экономика, финансы, 1929

11 մլն եվրոյի շրջանակում Հայաստանում կառուցվում է առաջին սանիտարական աղբավայրը

Հայաստանում կառուցվում է առաջին սանիտարական աղբավայրը․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այցելել է Կոտայք մարզ, ծանոթացել աղբավայրի շինարարության ընթացքին։

Գերատեսչությունից հայտնում են, որ աղբավայրը կառուցվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համաձայնագրի շրջանակում և Հայաստանում կոշտ թափոնների համալիր կառավարման համակարգի ներդրման առաջին փորձն է։

Նախատեսվում է կառուցել ԵՄ ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։

Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ:

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։

Лента

Рекомендуем посмотреть