Միջդիրքային տարածքում հայտնաբերված ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին փոխանցվել է - RadioVan.fm

Онлайн

Միջդիրքային տարածքում հայտնաբերված ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին փոխանցվել է

2017-11-28 20:05 , Общество, 1208

Միջդիրքային տարածքում հայտնաբերված ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին փոխանցվել է

Այսօր հայ-ադրբեջանական պետական սահմանիԵրասխ-Սադարակ հատվածում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ ներկայացուցիչներին է փոխանցվել ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:

Ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների արդյունքում պարզվել էր, որ նշյալ զինծառայողը եղել է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում կատարած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի:

Лента

Рекомендуем посмотреть