Քաղաքացիների հիմնական մասը թեև տեղյակ է նոր ընտրակարգից, շատերը, սակայն, հենց ընտրատեղամասում են իրազեկվում քվերակության կարգի ու քայլերի հաջորդականության վերաբերյալ: Այդ մասին «Ռադիովան» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում նշել է մայրաքաղաքի 4/10 տեղամասային հանձնաժողովի նախագահ Ստեփան Շահումյանը: «Մտնում են քվեախուց՝ քվեաթերթիկները ձեռքերին դուրս են գալիս»,-նշել է հանձնաժողովի նախագահը՝ ընդգծելով, որ իրենք վերջիններին հորդորում են վերադառնալ քվեախցիկ, չքվեարկած քվեաթերթիկները գցել առանձնացված հատուկ արկղում:
Լուսանկարները՝ Ռադիովանի