Հայ-ադրբեջանական սահմանին զոհվածը պայմանագրային զինծառայող Սամվել Ալավերդյանն է - RadioVan.fm

Онлайн

Հայ-ադրբեջանական սահմանին զոհվածը պայմանագրային զինծառայող Սամվել Ալավերդյանն է

2021-07-14 15:52 , Общество, 1016

Հայ-ադրբեջանական սահմանին զոհվածը պայմանագրային զինծառայող Սամվել Ալավերդյանն է

Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացածը 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանն է:

Այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (ՀՀ ՊՆ)՝ զորակցություն հայտնելով զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ առավոտյան 10:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող: Միաժամանակ նշվել է, որ կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

Лента

Рекомендуем посмотреть