Կորել է կապը անզեն զինծառայողի և վարորդի հետ, քննարկվում է նրանց՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը․ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Կորել է կապը անզեն զինծառայողի և վարորդի հետ, քննարկվում է նրանց՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը․ ՊՆ

2021-07-14 15:50 , Общество, 1330

Կորել է կապը անզեն զինծառայողի և վարորդի հետ, քննարկվում է նրանց՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։

Ըստ ռազմական գերատեսչության` անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

«Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть