Lufthansa-ի ներկայացուցչի հետ հանդիպմանն Ավինյանը կարևորել է թռիչքների նոր ուղղությունների բացումը - RadioVan.fm

Онлайн

Lufthansa-ի ներկայացուցչի հետ հանդիպմանն Ավինյանը կարևորել է թռիչքների նոր ուղղությունների բացումը

2021-07-14 17:21 , Экономика, финансы, 1224

Lufthansa-ի ներկայացուցչի հետ հանդիպմանն Ավինյանը կարևորել է թռիչքների նոր ուղղությունների բացումը

Այսօր՝ հուլիսի 14-ին, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է Lufthansa ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրեն Ռենե Կոինչակին:

Կառավարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ավիահաղորդակցության ոլորտը «Covid-19»-ի համավարակի պատճառով աշխարհում ամենից շատ տուժած ոլորտներից է: Ըստ նրա՝ պատվաստանյութերի առկայությամբ, սակայն, իրավիճակը բարելավվելու է, և երկրների միջև օդային հաղորդակցությունն արագորեն վերականգնվելու է: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ ուղևորափոխադրումների ծավալների ավելացումը նպաստելու է տնտեսական ակտիվությանը և զբոսաշրջության աճին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ավիաընկերությունների հետ համագործակցության, թռիչքային ուղղությունների և ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող հարցեր:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը արտահայտել է կառավարության պատրաստակամությունը՝ առավելագույն աջակցություն ցուցաբերել ավիահաղորդակցության ոլորտի զարգացմանը՝ միաժամանակ կարևորելով թռիչքների նոր ուղղությունների բացումը:

Лента

Рекомендуем посмотреть