Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանն ու Երևանն իրենց պատմական հողերն են, ուր վերադառնալու են - RadioVan.fm

Онлайн

Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանն ու Երևանն իրենց պատմական հողերն են, ուր վերադառնալու են

2021-07-14 20:10 , Новости из Психушки, 1733

Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանն ու Երևանն իրենց պատմական հողերն են, ուր վերադառնալու են

«Ստեղծվել է Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտի: Այս առնչությամբ Հայաստանում հիմա հիստերիա է տիրում: Դրա կարիքը չկա, քանի որ Արևելյան Զանգեզուրը մեր պատմական հողն է, Արևմտյան Զանգեզուրը»,-այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի Խոջասան թաղամասում պատերազմում հաշմանդամ դարձած զինծառայողներին և պատերազմի զոհերի ընտանիքներին բնակարաններ և մեքենաներ նվիրելու արարողությանը։

«Հիմա Հայաստանում ասում են, որ Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացնում: Եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր: Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր պապերի ու նախապապերի հողն է: Ես դեռ 10 տարի առաջ ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք․․․և վերադառնում ենք...Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Մենք հաստատ կվերադառնանք, քանի որ այլ ճանապարհ չկա: Այժմ, բոլոր հաղորդակցությունները բացելուց հետո, մենք, իհարկե, կվերադառնանք, և ադրբեջանական բնակչությունը կվերադառնա իր պապական հողերը: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք: Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մեր հայրենի երկիրը Գոյչան է (Սևան-խմբ), Իրևանն է (Երևան-խմբ): Մենք, իհարկե, կվերադառնանք»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Ալիևը:

Նշենք՝ վերոնշյալ միջոցառման ընթացքում Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ իրենք պատրաստ են Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, սակայն Հայաստանից այդ առնչությամբ պաշտոնական պատասխան չկա: Բաքվի բռնապետը սպառնացել է, թե «Հայաստանը պետք է կնքի այդ պայմանագիրը, հակառակ դեպքում՝ կզղջա»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть